
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի հերթական հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին։ Այս ամսին գրում է Analitik.am-ը:
Պատգամավոր Արա Մելիքջանյանը երդվեց և ստանձնեց պարտավորությունները։