Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, կդառնա «Netflix» սթրիմինգային ծառայության մուլտսերիալի գլխավոր պրոդյուսերը, որը ստացել է «Pearl» («Մարգարիտ») աշխատանքային անունը։ Այս մասին հայտնել է դուքսերի կողմից հիմնված «Archewell» հասարակական կազմակերպությունը։
Pearl-ը գլխավոր հերոսուհու անունն է։ Սասեքսի դուքսի եւ դքսուհու «Archewell Productions» պրոդյուսերական ընկերությունը հայտնել է, որ սերիալը կներկայացնի 12-ամյա աղջկա պատմություն, որը «ինչպես եւ իր տարիքի շատ այլ աղջիկներ, ինքնաճանաչման ճանապարհին է՝ փորձելով հաղթահարել կյանքի առօրյա խնդիրները»։ Մուլտֆիլմում միախառնված կլինեն ֆենթեզին ու պատմությունը։ Գլխավոր հերոսուհին կոգեշնչվի անցյալի ազդեցիկ կանանց օրինակով։
Գլխավոր պրոդյուսերներ կդառնան Մեգանն ու կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ Էլթոն Ջոնի զուգընկեր Դեւիդ Ֆերնիշը, որն արքայազն Հարիի վաղեմի ընկերն է։
Սերիալի վրա աշխատանքին կմասնակցեն նաեւ այլ Քերոլայն Սոփերը, Լիզ Գարբուսը, Դեն Քոգանը, Ամանդա Զռինդան։