Հայաստանում հուլիսի 16-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 162 նոր դեպք, առողջացել է 106 քաղաքացի, արձանագրվել են մահվան 2 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 3315 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1257 724-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128-ն` առողջացած, 4558-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 պացիենտ: