Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի և «Մատչ TV»- ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում երեք լուսանկար է հրապարակել նախկին ընկերուհու՝ Քսենյա Սոբչակի հետ: Առաջին հայացքից թվում է, թե թե նրանց տասնամյա պատերազմն ավարտվել է, բայց…
«Հետաքրքիր է, եթե ինձ վճարեին ամեն անգամ, երբ ինձ հիշում է Քսենյա Սոբչակը, աշխատելու կարիք ընդհանարապես կլինե՞ր»,– լուսանկարներին կից գրել է Կանդելակին։
Կանդելակին հրապարակել է նաև հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Եշչենկոյի շնորհակալությունը, որը վերաբերում է Թինայի արտադրանքին։
«Այ քեզ զույգ»,– արձագանքել է աստղային դիզայներ Ալեքսանդր Հարությունովը և ծիծաղող էմոջիներ կցել գրառմանը։ Իսկ ռուս հայտնի ֆուտբոլիստ, իսպանական «Էսպանյոլ» ակումբի հարձակվող Նադեժդա Կարպովան խոստովանել է. «Նրանց հարաբերությունների համար ավելի շատ եմ անհանգստանում, քան յուրայիններիս»։
Բայց սա դեռ ամենը չէ։
«Իրար արժեք։ Ձեր բնավորությունները նման են, դրա համար էլ չեք համակերպվում։ Ամեն դեպքում սա սեր է»,– գրել են օգտատերերը։
Ոմանք էլ սատարել են Թինային։ «Դուք լավագույնն եք։ Ուշադրություն մի դարձրեք Սոբչակին»։
Կանդելակին ու Թինան ժամանակին ընկերուհիներ էին։ Թինան պնդում է, որ Սոբչակի հետ հակամարտությունը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, երբ երկու հաղորդավարուհիներն արմատապես տարբեր կարծիքներ են ունեցել համատեղ բիզնես ստեղծելու հարցում։