Ֆրանսիայում կառուցվելու է թափանցիկ գնացք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում կառուցվելու է թափանցիկ գնացք

Ֆրանսիացի դիզայներ Թիերի Գոգենը ներկայացրել է 350 միլիոն դոլար արժողությամբ նորագույն մասնավոր գնացքի կոնցեպցիան, հաղորդում է CNN-ը:

Նախագիծը պատրաստվում է վաճառքի: Հաշվարկված է, որ շինարարությունը կտևի մոտ 2.5 տարի:

Գնացքը ունենալու է 400 մետր երկարություն, 14 վագոններ, որոնք ամբողջությամբ ապակուց են լինելու:

Գնացքը նախատեսված է 18 ուղևորի համար: Գնացքում լինելու են բազմաթիվ սենյակներ, ճաշասենյակ, ննջասենյակներ, տեռասներ, ինչպես նաև կենդանի բույսերով պարտեզ: Գնացքը կկարողանա ժամում ընթանալ 160 կմ արագությամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր