Փոքրիկիս երևի ամբողջ կյանքումս եմ սպասել. Հասմիկ Կարապետյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փոքրիկիս երևի ամբողջ կյանքումս եմ սպասել. Հասմիկ Կարապետյան. life.panorama.am

Արդեն 13 օր է, ինչ երգչուհի Հասմիկ Կարապետյանը վայելում է մայրության բերկրանք: Երգչուհին Ամանորին ընդառաջ ստացել է իր բոլոր ժամանակների լավագույն նվերը` դստերը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանը պատմել է զգացողությունների ու փոքրիկի մասին:

«Փոքրիկիս երևի ամբողջ կյանքումս եմ սպասել, հիմա կյանքիս ամենամեծ նվերն ունեմ: Մայր դառնալը հրաշքի նման իրադարձություն է կնոջ կյանքում, կտրականապես փոխվում է ամեն ինչ, փոխվում է ներսդ, շրջապատդ, աշխարհընկալումդ: Հիմա չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում, իսկապես, ծնող դառնալով ասես այլ մոլորակ տեղափոխվես: Անընդհատ ուզում ես այնքան կատարյալ լինել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի նաև երեխայիդ մոտ: Զգացողություններս անսահնան են, խոսքերով դրանք դժվար թե ճիշտ բնութագրես: Մեկ բառով կասեմ` իսկապես կնոջ առաքելությունը մայրանալն է»,- նշեց Հասմիկ Կարապետյանը:

Որպես ծնողներ գնահատելով իրեն ու ամուսնուն` նորաթուխ մայրիկը պատմեց.

«Թերևս սկսեմ Շանթից. Ինձ համար շատ գնահատելի էր այն փաստը, երբ ինձ պատմեցին, որ ծննդաբերությունիցս հետո, երբ առաջին անգամ գրկել է դստերը, ամուսինս արտասվել է: Հենց այդ պահից ևեթ նա ուղղակի չի հեռանում մեր կողքից: Շանթը շատ ուշադիր հայրիկ է, նրա կյանքն էլ է փոխվել հայր դառնալուց հետո: Ինչ վերաբերվում է ինձ` թող անհամեստություն չլինի, բայց ըստ իս լավ մայր եմ: Ամենակարևորը ես անսահման շատ սեր եմ տալիս փոքրիկիս: Բացի այս, կարծում եմ, եթե կինը չափազանց հոգատար է ամուսնու նկատմամբ, ուրեմն նաև լավ մայր կլինի, իսկ ես, առանց ավելորդ գովերքումների, իսկապես չափից ավելի հոգատար կին եմ»:

hasoo

Փոքրիկի խնամքի հարցում Հասմիկին օգնում է ոչ միայն ամուսինը, այլև մայրն ու քույրը.

«Անհանգստությունս ավելի մեծ է, քանի որ առաջնեկս է: Բալիկս շատ մեծահոգի է, առանձնապես շատ նեղություն չի տալիս, բայց ինձ իրենց մեծ օգնությունն են ցուցաբերում մայրս ու քույրս: Այս օրերին մայրիկիս տանն եմ ապրում, բայց վստահ եմ, երբ գնանք մեր տուն, նրանք կշարունակեն օգնել ինձ: Ճիշտն ասաց, թեև ամուսինս այնքան էլ համաձայն չէր ինձ հետ, բայց ես ցանկացա պահպանել մեզանում ընդունված 40 օրականը:  Դրա մեջ շատ մեծ խորհուրդ եմ տեսնում, դա ճիշտ է նաև բժշկական տեսանկյունից հատկապես այս ձմեռային օրերին, երբ վարակները շատ-շատ են»,- նշեց նա:

Մեր հարցին, թե ում է նման Տաթևը, երգչուհին նկատեց.

«Շատերն աղջկաս ինձ են նմանեցնում, ինքս օր օրի ավելի շատ Շանթին եմ նմանեցնում: Ինչևէ, այդ մասին դեռևս շուտ է խոսելը, բայց մի բան հաստատ է, որքան էլ նա և ինձ նման լինի, և հայրիկին, նա տեսակ է և ունի իր յուրօրինակությունը»:

Հասմիկի խոսքով` 13 օրական Տաթևը արդեն իսկ մեծ ուշադրությամբ հետևում է տոնածառի գույներին ու լույսերին, այս Ամանորը երգչուհու կյանքում յուրօրինակ նշանակություն ունի.

«Իմ բոլոր ամանորների նվերը ես արդեն ունեմ: Մենք արդեն իսկ պատրաստել ենք Տաթևի ամանորյա զգեստները ու մեծ ջերմությամբ սպասում ենք այդ գիշերվան: Այդ օրը կլինենք մեր գեղեցիկ ընտանիքով ու կփորձենք Տաթևի առաջին Նոր տարին հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցկացնել, ամեն ինչ կանենք, որ Տաթևի ամանորյա հեքիաթը կայանա»,- ավարտեց երջանիկ մայրիկը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

life.panorama.am



Նման նյութեր