Խոյ: Խոյերն ուժեղ մարդիկ են, բայց նաև անհանդուրժողական ուրիշների հաջողության և երջանկության նկատմամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թաքուն և բացահայտ վրդովվում են այն հանգամանքից, որ որևէ մեկն ավելի ապահովված է, հաջողակ, քան իրենք: Նրանց դուր է գալիս ցածրացնել մարդկանց. այդպես արտահայտվում է նրանց վրդովմունքը:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց զգացմունքները: Ձեր արտաքինը, հարաբերությունները, բարեկեցությունը, առողջությունը կարող են նախանձի նոպայի պատճառ դառնալ, բայց Կույսերը կփորձեն ցույց տալ, թե դժհոգ են ձեր պահվածքից: Կույսերը հազվադեպ են ուրախանում մարդկանց հաջողություններով, հաճոյախոսություններ չեն անում:
Կշեռք: Կշեռքները չեն կարողանում ընդունել մյուսների հաջողությունները, հատկապես, երբ ցանկանում են ունենալ ամենը, ինչ նա ունի: Նրանք արագ են գնահատող դատողություններ անում, մարդկանց պիտակներ կպցնում՝ չկարողանալով վերահսկել իրենց բացասական էմոցիաները:
Կարիճ: Կարիճներին նյարդայնացնում է ամենը, ինչ դուրս է իրենց վերահսկողությունից: Նրանք չեն կարողանա զսպել զայրույթը, եթե հրաժարվեք ենթարկվել իրենց, ցանկանաք ազատ լինել:
Ջրհոս: Խանդոտ են, նախանձ, նեղացկոտ: Ատելություն են զգում բոլոր նրանց հանդեպ, ովքեր հաջողության և ճանաչման են հասել, սիրում են ցուցադրել իրենց հաջողությունները: Հաճախ են ազնվորեն խոստովանում, որ չեն կարողացել ինչ-որ բանի հասնել կյանքում, բայց նաև գաղտնի ատում են հաջողակներին:
Ձկներ: Ցանկացած հնարավոր պատճառ օգտագործում են նեղանալու համար, ինչը դեպքերի մեծամասնությունում տեղի է ունենում խանդի ու նախանձի պատճառով: Եթե երջանիկ եք հարաբերություններում, Ձկները կհամարեն, որ արժանի չեք դրան: Նրանք կարող են անասելի զայրանալ, եթե հրաշալի կազմվածք ունեք: Ձկները հավատացած են, որ բոլոր առավելություններին պետք է միայն իրենք արժանանան:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը