Արգենտինայի հավաքականիգլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան պատմել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի Ուրուգվայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում հանդես է եկել ցավերով:
«Մեսին խաղն ավարտեց ցավերով, սակայն մենք գիտեինք, որ այդպես է լինելու: Լավ է, որ նա կարողացավ մինչև վերջ մնալ խաղադաշտում, ինչը վկայում է նրա տղամարդկության մասին: Ով ունեցել է պուբալգիա (աճուկային հատվածի ցավեր), գիտի՝ ինչ է դա: Սակայն Մեսիի բնավորությունը նրան թույլ տվեց մնալ խաղադաշտում: Տեսնենք՝ կկարողանա նա մասնակցել Վենեսուելայի դեմ խաղին: Հաշվի առնելով նրա ցավերը՝ կարելի է ասել, որ Մեսին անցկացրեց հիանալի հանդիպում»,- Բաուսայի խոսքը մեջբերում է Ole-ն:
Մեսիի գոլի շնորհիվ արգենտինացիներն Ուրուգվայի հավաքականին հաղթել էին նվազագույն հաշվով: Վենեսուելայի դեմ արտագնա ընտրական խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին: