Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վրաստանի և Մոլդովայի հետ համատեղ հռչակագիր կստորագրի
Advertisement 1000 x 90

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վրաստանի և Մոլդովայի հետ համատեղ հռչակագիր կստորագրի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի և Մոլդովայի հետ համատեղ կստորագրի «Ասոցացված եռյակի» գագաթնաժողովի հռչակագիրը։ Այս մասին հայտնում է Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը։ 

Այդ նպատակով նա այսօր Բաթում է ժամանել։ Փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա Վրաստանի և Մոլդովայի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլու և Մայա Սանդուի հետ Զելենսկու հանդիպման ժամանակ։

Դրանից հետո «Ասոցացված եռյակի» պետությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զելենսկին այցի շրջանակում կմասնակցի նաև «Եվրոպական միության ձգող ուժը և տարածաշրջանի տրանսֆորմացիան» միջազգային կոնֆերանսին։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ուկրաինա, որտեղ հայտարարեց հանրապետությունների հարաբերությունների նորմալացման մասին և կոչ արեց միասին աշխատել երկու երկրների՝ ԵՄ անդամակցության գործընթացի ուղղությամբ։ Դրան նախորդել էր 2020 թվականի մայիսին Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նշանակման առնչությամբ հետ ուղարկած Վրաստանի դեսպանի վերադարձը Կիև։

Մայիսի 17-ին Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարները Կիևում «Ասոցացված եռյակ» ստեղծելու մասին հուշագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը պետք է հիմք հանդիսանա ԵՄ–ին անդամակցելուն ուղղված հանրապետությունների ջանքերի համակարգման համար։

armeniasputnik.am



Նման նյութեր