Ֆրանսիայում ոստիկանները գնդակահարել են պատանուն գլխատած տղամարդուն
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում ոստիկանները գնդակահարել են պատանուն գլխատած տղամարդուն

Ֆրանսիայի հարավում ոստիկանությունը գնդակահարել է տեղի բնակիչներից մեկին, որը, ինչպես ենթադրվում է, սպանել և գլխատել է 13-ամյա մի պատանու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով BFM TV–ին։

Մարսելի տներից մեկից փախած երեխայի հետախուզման ժամանակ իրավապահները դուրս են եկել ենթադրյալ մարդասպանի հետքի վրա։ Երկուշաբթի գիշերը նրա գլխատված մարմինը գտել են Տարասկոնի տներից մեկում (Բուշ դյու Ռոն դեպարտամենտ) հարևանների հաղորդագրությունների շնորհիվ: Ավելի ուշ լոգարանում դրված դույլում հայտնաբերվել է երեխայի գլուխը։

Մի քանի ժամ անց տանտիրոջը նկատել են հարևան Առլում։ Նա փորձել է փախչել և սպանվել է։

Նշվում է, որ հանցագործը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Ըստ ոստիկանության աղբյուրների՝ նա փորձել է ուտել սպանված երեխայի մարմնի մասերը։ Տղամարդու բնակարանում սատանայական պաշտամունքի առարկաներ են եղել։



Նման նյութեր