Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել. մենք կուղղենք մեր սխալը, միասին կփոխենք այս վիճակը և հարց կտանք մեզ՝ ինչպե՞ս կարող էինք պատերազմ և պարտություն բերածին նորից ընտրել. Նազարյան. tert.am
Advertisement 1000 x 90

Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել. մենք կուղղենք մեր սխալը, միասին կփոխենք այս վիճակը և հարց կտանք մեզ՝ ինչպե՞ս կարող էինք պատերազմ և պարտություն բերածին նորից ընտրել. Նազարյան. tert.am

Tert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանի՝ «Մենք միասին անպայման փոխելու ենք այս հակաբնական վիճակը» վերտառությամբ հոդվածը:

Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն եւ նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսևորումներից մեկն էր: Ընդամենը:

Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր շտապեցին աջակցել եւ պատրաստկամություն հայտնել կանգնել իմ կողքին.

n  Առաջին հերթին շնորհակալ եմ առյուծ և արծիվ հերոսներ ծնած մայրերին և հայրերին, որոնց մեզ կյանքը հավերժ դարձրեց մի ընտանիք

  • Իմ ընկերներին
  • Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին
  • Իրապաշտպաններին
  • Խմբագիրներին
  • Հոգևորականներին
  • Եվ նաև նրանց, որոնց աջակցությանը սպասում էի, բայց այն այդպես էլ չեղավ:

Հիմա անելիքների մասին

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, լինում է երկրի հետ: Մեր կոմբայնավարն է հիմա գերի ընկնում, զինվորը, հովիվը: Մեր ճանաչված բժշկին են հիմա պատանդ պահում, մեր սահման պաշտպանող համայնքապետերին: Պատերազմն արդեն Երևանից 60 կմ հեռավորության վրա է ընթանում:

Մենք պետք է օր առաջ, ավելի ճիշտ՝ ժամ առաջ ազատվենք այս իշխանությունից, որ մեր երկիր պատերազմ, աղետ, պարտություն, արյուն և արհավիրք բերեց: Պայքարը շարունակվում է, իսկ ավելի ճիշտ՝ պայքարի նոր փուլը, ամենավճռական փուլը դեռ նոր է սկսում:

Բոլոր այն հարցերին, թե ինչ անենք քեզ համար, ուր գանք, ինչ կազմակերպենք և այլն, ես պատասխանում եմ շատ պարզ. կանգնենք միմյանց կողքի՝ այս նեռին մեր երկրից քշելու անելու համար։

Ես չեմ ուզում, որ հիմա էլ իմ հարևանների, բարեկամների, ծանոթ և անծանոթ մարդկանց երեխաները  զոհվեն: Չեմ ուզում, որ նորից իմ երկրում աղետ ու արհավիրք լինի: Բայց քանի Նիկոլը կա՝ դա անխուսափելի է։ Երասխավանում հունիսի 20-ին Նիկոլը ստացավ ընտրողների քվեների ճնշող մեծամասնությունը՝  266 ձայն, ու հիմա Երասխում պատերազմ է։ Բայց Նիկոլին ընտրողները մեր հայրենակիցներն են ու նրանց հետ պետք է աշխատել։

Ես սպասում էի, այս  ամենը շատ շուտ ավարտվելու է: Հիմա էլ եմ սպասում, բայց այն վճռականությամբ, որ այսուհետ ամեն օրը պայքար է լինելու։ Այս հակաբնական, հակաԱստվածային, հակատրամաբանական վիճակը չի կարող երկար շարունակվել: Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել: Մենք կուղղենք մեր սխալը, մենք ամեն ինչ կանենք այս հակաբնական վիճակը վերացնելու համար: Մենք՝ բոլորս միասին կփոխենք այս վիճակը: Ու դրանից հետո պետք է մեզ հարց տանք. ինչպե՞ս կարող էինք պատերազմ ու պարտություն բերած մեկին նորից ընտրել. Մի՞թե նրա համար, որ կրկին պատերազմ ու պարտություն բերի:

tert.am



Նման նյութեր