Բրիթնի Սփիրսի նախկին թիկնապահը պատմել է՝ ինչպես են նրան բռնի կերպով հարբեցրել նեյրոլեպտիկների «կոկտեյլներով»
Advertisement 1000 x 90

Բրիթնի Սփիրսի նախկին թիկնապահը պատմել է՝ ինչպես են նրան բռնի կերպով հարբեցրել նեյրոլեպտիկների «կոկտեյլներով»

Երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին թիկնապահը հայտարարել է, որ աստղի առողջությունը խաթարվել է ուժեղ ներգործող դեղամիջոցների պատճառով, որոնք նրան ստիպել են խմել շաբաթը մեկ անգամ:

Ֆերնանդո Ֆլորեսը Բրիթնի Սփիրսի թիկնապահն է դարձել մեկ տարի անց, երբ երգչուհու հորը պաշտոնական խնամակալ են դարձրել։ Նրա խոսքով՝ ինքը ցնցված է եղել, երբ տեսել է, թե ինչ վիճակում է գտնվում աստղը։ Արտիստուհու նախկին թիկնապահը պատմել է, որ ամեն շաբաթ բուժքույր էր գալիս նեյրոլեպտիկների «կոկտեյլով»։ Բացի ուժեղ ներգործող դեղամիջոցներից, որոնցից Բրիթնի Սփիրսը բառացիորեն կորցնում էր բանականությունը, նրան ստիպում էին հակաբեղմնավորիչ միջոցներ ընդունել։

«Նա կորցրել էր բանականությունը եւ խոսում էր զուգահեռ աշխարհների մասին։ Նա ամբողջ օրը հեռուստացույց էր դիտում կամ սպորտով էր զբաղվում։ Տրամադրության անկման ժամանակ նա լաց է եղել՝ լսելով «It’s A Man’s World»-ը, – The Sun-ին տված հարցազրույցում պատմել է երգչուհու նախկին թիկնապահը։

Ֆլորեսի խոսքով՝ ինքը որոշակի առնչություն է ունեցել Բրիթնի Սփիրսի «ճնշմանը», այդ իսկ պատճառով 8 ամիս աշխատելուց հետո ազատվել է աշխատանքից։ Նախկին թիկնապահը հավելել է, որ երգչուհին միայնակ չէր կարող դուրս գալ տանից, իսկ նրա յուրաքանչյուր գնումը պետք է հավանության արժանանար հոր կողմից: Նա պնդում է, որ երգչուհու հեռախոսին մշտապես հետեւել են, իսկ բոլոր հյուրերի պայուսակները, եթե նրանց թույլատրվում էր այցելել աստղին, խուզարկվել են։

Բրիթնի Սփիրսն ակտիվորեն սկսել է պայքարել իր ազատության համար։ Առայժմ նրան չի հաջողվում հասնել հոր խնամակալությունից ազատմանը։ Վերջերս երգչուհին հայտարարել էր, որ հրաժարվում է ելույթ ունենալ, քանի դեռ դատարանը հորը պաշտոնապես չի զրկել խնամակալի կարգավիճակից։

news.am