Սերոբ Ազարյանի էջից.
Եթէ մի օր յիշեն իրենց միւռոնը ճակատին դրոշմուած…
Ամէն օր աւելի ու աւելի համոզւում եմ, որ մեր ժողովրդի նման սին, ինքնահաւան, անձնասէր, փորասէր, աղբի հետեւորդ, ստի ծառայ, հայրենավաճառ, ստամոքսի, փորի համար իր երիտասարդների արիւնը վաճառող, սրբութիւն, եկեղեցի կրակի տուող, մեծախօսիկ, մեղանչական, ու մոռացկոտ ժողովուրդ դժուար է գտնել այս աշխարհի վրայ…։
Պատիւ պէտք է ունենայ մի «մարդ» (չակերտների մէջ եմ դրել, որովհետեւ մարդ լինելը միայն մարդկային կերպարանքը չէ..) երբ նրա թոռը սպանւուեց պատերազմում, ու հիմա նրա «վեջը» (հոգը) չի, քանի որ 5000 դրամով աւելացւուեց թոշակը..։
Որեւէ ՏԳԷՏ ժողովուրդ որ իր երկրի մի մասը թշնամունն է համարում, թող չզարմանայ երբ թշնամիներ ու օտարներ նրանց մայրաքաղաքը համարեն իրենցը..։
Մեր բազմահազար տարիներու պատմութեան ընթացքում չսովորեցինք արժեւորել ՀԱՅՐԵՆԻՔ բառը մեր անձնազոհութեամբ, հայրենասիրութեամբ, միասնականութեամբ, ու ամբողջական նուիրումով..։ Բառեր՝ որոնք մնացին մեր համար պատմութեան ընթացքին հոլովուող, բայց անկիրարկելի ամէն իմաստով, մեր անյագ անձնապաշտութեան ու տգիտութեանց պատճառներով։
Հարցնում են ինձ, «Տէր Հայր, ինչի՞ չէք քարոզում, ինչպէս առաջ»։
Պատասխանս. որովհետեւ նախկին բազմահազար հոգեւորականների բազմահազար քարոզներին մեր ժողովուրդը լսող չէր ու լսող չէ…։ Այս օրերին «քարոզում եմ» լռութեամբ, վշտով ու որեւէ բան չասելով… Թերեւս մեր լռութեան պայմաններով, իրենց վատ ու դաւաճանական արարքներից հասկանան թէ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ….։
…….
…….
Մի ասացուածք կայ որ տարածուած է. «գողը գողից գողացաւ, Աստուած տեսաւ, զարմացաւ»… Լսել էք, վստահ եմ։
Իսկ մեր պարագայում՝ Աստուած մեր ժողովրդին արարքները տեսաւ ու լացեց…։
Ու ցաւը այն է, որ մեր ազգի մի մասի «վեջը» անգամ չի որ մեր անհամար ու անվերջանալի մեղքերի պատճառով, մեր երկնաւոր Հօր լացացրեցինք, ու Նրա սրբազնագոյն դէմքին արցունքը անպակաս մնաց..։
Աղօթում եմ որ գայ այն օրը երբ պիտի փշրուի չարի իշխանութիւնը, մեղքի ծառայութիւնը եւ Հայը արթանանայ մի օր, փորապաշտ, մորթապաշտ ու գրպանապաշտ չլինելու համար, ու մի օր դառնայ Հայրենիքի ու Սուրբ Հաւատքի ժողովուրդ, մաքրուած ու սրբագործուած, նուիրեալ իր գաղափարախօսութեանց համար ամէն թշնամու տրորող …։
Աղօթում եմ որ ոչ թէ Հայը սին ու սուտ «ապագայի» խաբուած ծառան լինի այլ որ վերագտնի իր կորուսեալ միւռոնի բոյրը ու Հայրենիքի հուրը սրտի մէջ…։
Ձեր միւռոնը ու ձեր հուրը…։ Յիշեցէք դրանք դուք մեղանչող, ձեր ձեռքի սուրը գցած, ու թշնամուն ոտները համբուրող ու Աստուծմէ հեռացած ժողովուրդ…։ Աստուծոյ տուած ձեր հայրենիքը մի պատառի համար վաճառող անսուրբ ժողովուրդ…։
Տ. Սերոբ քահանայ
—–
—–
(Աստուած տեսաւ մեր արարքները, ու լացեց…. Ոչ դրա համար որ մեղանչեցինք. այլ որովհետեւ սրտանց մեղքերից դարձողը չենք…։)