«Կեցցե՛ք, տպավորիչ էր». Բրենսոնը շնորհավորական ուղերձ է հղել Բեզոսին տիեզերք թռչելու կապակցությամբ
Advertisement 1000 x 90

«Կեցցե՛ք, տպավորիչ էր». Բրենսոնը շնորհավորական ուղերձ է հղել Բեզոսին տիեզերք թռչելու կապակցությամբ

Բրիտանացի մեծահարուստ Ռիչարդ Բրենսոնը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսին նախօրեին դեպի տիեզերք կատարած հաջող թռիչքի կապակցությամբ:

«Կեցցե՛ք, BlueOrigin, Ջեֆ Բեզոս, Մարկ, Ուոլի և Օլիվեր: Տպավորիչ է: Լավագույն ցանկություններն իմ և Virgin Galactic-ի ամբողջ թիմի կողմից»,- իր թվիթերյան էջում գրել է Բրենսոնը:

Բեզոսին նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՆԱՍԱ-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին աշխարհի ամենահարուստ մարդը` Ջեֆ Բեզոսը, իրեն պատկանող Blue Origin տիեզերական ընկերության տիեզերանավով իրականացրել է առաջին ուղևորատար թռիչքը դեպի տիեզերք` հատելով Կարմանի գիծը, որը համարվում է տիեզերական տարածության սահմանը: Տիեզերանավը բարձրացել է 107 կմ, թռիչքը տևել է 10 րոպե 28 վայրկյան:

Նման թռիչք հուլիսի 11-ին իրականացրել էր նաև Բրենսոնը, սակայն նրա տիեզերանավը բարձրացել էր 80 կմ` չհատելով միջազգայնորեն ընդունված սահմանը:

tert.am