Հրապարակվել է տեսանյութ Ստավրոպոլի ձերբակալված գնդապետի առանձնատնից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է տեսանյութ Ստավրոպոլի ձերբակալված գնդապետի առանձնատնից

Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ստավրոպոլի երկրամասի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ձերբակալված պետ Ալեքսեյ Սաֆոնովի տնից: Կադրերում երևում է մի քանի սենյակ՝ ոսկեզօծ ինտերիերով, մեծ գումար և առանձնատան դիմաց կայանված արտասահմանյան թանկարժեք մեքենաներ:

«РИА Новости» գործակալությունը հաղորդում է, որ ըստ քննիչների՝ ճանապարհային ոստիկանության պետը գլխավորում էր հանցավոր խումբ, որի անդամները մի քանի տարի շարունակ Ստավրոպոլի երկրամասում հացահատիկ և իներտ նյութեր փոխադրողներին տրամադրում էին անցաթղթեր, ինչը թույլ էր տալիս բեռնափոխադրումներ կատարել օրենքի խախտմամբ:

Ընդհանուր առմամբ, կազմակերպված հանցավոր խմբի անդամներն իրենց ծառայությունների համար ստացել են ավելի քան 19 միլիոն ռուբլի:

Հարուցվել է քրեական գործ հատկապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին հոդվածով: Ձերբակալվել են Սաֆոնովը և խմբի վեց անդամներ, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Արժանուխինը, նույն վարչության տեսուչ Վիտալի Մելչիկովը և չորս քաղաքացիական անձինք:

Սաֆոնովին սպառնում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով և տուգանք՝ ստացված կաշառքի մինչև 70-ապատիկի չափով, այսինքն՝ ավելի քան 1.3 միլիարդ ռուբլի:

shantnews.am



Նման նյութեր