Ըստ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի՝ Արցախը Հայաստան չէ
Advertisement 1000 x 90

Ըստ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի՝ Արցախը Հայաստան չէ

Հ1-ի եթերում երեկ՝ 20.07.2021թ., պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանը, ով քպ-ի ցուցակով ընտրվել է ՀՀ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր, հարցազրույց է տվել:

Առաջին իսկ նախադասությունների արտաբերումից ակնհայտ է դառնում, որ այս մարդը գրագիտության, կրթության լուրջ պակաս ունի: Հարցերին տրված նրա պատասխաններն ավելի շատ քմծիծաղ են առաջանցում, քան մտորումների տեղիք տալիս: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ գրել: Սա, անշուշտ, առանձին քննարկման հարց է:

Ի շարս բազմաթիվ անհիմն, հակասական, խիստ սուբյեկտիվ դատողությունների, վերջինս հնչեցրեց նաև խիստ վտանգավոր մի դատողություն: Նա, մասնավորապես, ասաց, որ մենք Արցախի տարածքի մեծ մասն ենք կորցրել, մենք Հայաստանից տարածք չենք կորցրել: Միայն այս դատողությունը բավական է պատկերացում կազմելու այս մարդու կրթական մակարդակի, աշխարհայացքի, արժեհամակարգի և էլի բազմաթիվ բաների մասին:

Փաստորեն, ըստ նորաթուխ քպ-ական պատգամավորի՝ Արցախը Հայաստան չէ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ:

Հիմք ընդունելով ՔՊ-ական պատգամավորի վերոնշյալ արտահայտությունը՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունները՝ 1. կամ Մելքոնյան Գագիկը իր անբավարար կրթության, չիմացության արդյունքում արել է սխալ արտահայություն, 2. կամ բարձրաձայնել է քպ-ի ներսում տիրող իրական տրամադրություններն Արցախի առնչությամբ, ըստ որի իրականում Արցախը Հայաստան չէ և որևէ կապ չունի Հայաստանի հետ:

Միաժամանակ քպ-ական նորաթուխ պատգամավորի խնդրահարույց դատողությունը նկատի ունենալով՝ նաև առաջանում են հետևյալ հարցերը. ինչպե՞ս է այս մարդն արժանացել գեներալ-լեյտենանտի ուսադիրների և նշանակվել պաշտպանության փոխնախարար: Նրան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ շնորհողը կամ պաշտպանության փոխնախարար նշանակողը ո՞ր արժանիքներն է գնահատել այս մարդու մեջ, որ նման պատվի է արժանացրել, կամ նման բարձր պաշտոնի նշանակել: Հարցերս հռետորական չեն:

Ստեփան Հասան-Ջալալյան
քաղաքագետ

hraparak.am



Նման նյութեր