«Դզող-փչողների գաղտնիքը». Արմեն Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Դզող-փչողների գաղտնիքը». Արմեն Բաղդասարյան

Դզող-փչողների գաղտնիքը

Կենցաղում լինում են տարբեր երևույթներ և իրադարձությոններ, որոնք չնայած իրենց պարզությանը՝ շատերի համար գաղտնիք են պարունակում։

Օրինակ՝ Քոչարյանի համար գաղտնիք էր, թե ի՞նչպես են պովիդլոն լցնում կոնֆետի մեջ, կամ ի՞նչպես են մակարոնի մեջ անցք բացում։ Լևոնի համար գաղտնիք է, թե Նիկոլը ո՞նց կարար դառնալ վարչապետ։

Իմ համար գաղտնիք էր Ռուսաստանի համարյա բոլոր քաղաքների գեղեցկության սրահներում, վարսավիրանոցներում, ավտովերանորոգման կետերում հայ մասնագետների տոտալ գերակշռումը, չնայած այն բանին, որ նրանց մեծ մասը երբևէ չի սովորել համպատասխան ուսումնական կենտրոններում, բայց շրջապատում բարձր ռեյտինգ է ձեռք բերել։

Տպավորություն ես ստանում, որ այդ մասնագիտությունները ազգային սպորտաձև են։

Փաստորեն դրա գաղտինիքը մակերեսին է։

Վէրջին 25 տարվա պատմագրությունը՝ առավել ևս այս 3 տարիների իրադարձությունները ուշադիր վերլուծելիս եկա այն համոզմանը, որ փաստորեն ամեն ինչի դզել-փչելու վարպետությունը իսկապես մեր ազգային առանձնահատկություններից է, որին համարյա կատարյալ ենք տիրապետում։

Փոքր հասակից մեզ սովորեցնում են, որ աշխարհում կարևորը մենք ենք հետո Ամերիկան է, Ռուսաստանը ու Ավստրիան։ Դպրոցում սկսում ենք պատմություն ուսումնասիրել ու պարզվում է, որ մենակ մենք կարանք պարտվելով հանդերձ բարոյական հաղթանակներ տանել, որ մենք Բիբլիական ազգ ենք, որ մեր ազգ ձևավորվելու ժամանակ մյուսները դեռ ծառերի վրա էին թռչկոտում։

Հայու գենի սերտիֆիկատով պատմաբանները ուսումից անդին, ռադիոյով, հեռուստատեսությամբ և սոցցանցերով տեղեկացնում են, որ իսպանացիները, շոտլանդացիները, եգիպտական փարավոնները, Բյուզանդիայի բոլոր կայսրերը հայ են եղել, իսկ չինացիների գենի 25%-ը հայկական է։ Խելոք դեմքերով չորս դիպլոմներով գիտնականներն էլ ապացուցեցին, որ աշխարհում ամենաառաջին խորովածը, առաջին գինին, առաջին մաշիկ-կոշիկը, առաջին վարտիք ու կրծքկալը, փոխանցման տուփը, բանկոմատը ու էլի հազար բան՝ հայերն են հորինել ու արել։

Այդ ամենը ասելուց հետո, բացի այդ փաստերը սիլիկոնով, տուշով, զամասկեքով հիմնավորել փաստաթղթավորել են։

Հանց այսպիսի դզող-փչողները սարքեցին ներկա Հայաստանը։ Ինչպես ամեն մի 100 տարին մեկ՝ հետևանքը չուշացավ։ Եկավ պատերազմը ու այն անձրևի նման մեր գեղեցկացած դեմքից լվաց ու մաքրեց շպարը, ներքին ճնշումից մարմնի բոլոր անցքերից դուրս հոսեց պատմական փչած սիլիկոնը։

Պարզվեց, որ թագավորները գող էին, փրկիչը դավաճան, բանակը մարտունակ չէր, գեներալը դասալիք էր, տերտերը լրտես էր, հավատացյալը սատանա… ու… հիմա վայելում ենք մեր դզած-փչածի հետևանքները։

Ներկը հալվել ու լցվել է ազգի աչքերին։ Բայց քանի որ հայի գենը ուրիշ է՝ աչքերի մռմռոց չկա։

Հիմա նրանք ավելի հաստ շերտով կշպարեն ազգի անկանոն կնճիռները, սպիներն ու փոսերը զամասկի հաստ շերտով կփակեն ու հպարտ դեմքով ձեռքը կվերցնեն խոսափողեր և գրիչներ։ Կարճ ժամանակ անց նոր սերունդը կիմանա, որ պատերազմը պարտվել ենք, որովհետև կռվում էինք ամբողջ աշխարհի դեմ, բայց բարոյական հաղթանակ ենք տարել՝

Մակրոն ենք տեսել, Բայդենն ա բարևներ ուղարկել, Սոլովյովն ա մեզ գովաբանել, գերմանացին հայերեն տառերով է ցավակցել…..։

Չգիտեմ, երբ մեր ազգը կհասկանա, որ բոլոր ժամանակներում վուլգար ու անճաշակ շպարվածներին ուժեղները միշտ օգտագործում ու դեն են շպրտում, կամ զիջում ընկերոջը։

Փրկությունը միայն հայելին է։

Արմեն Բաղդասարյանի էջից:



Նման նյութեր