Վրաստանում աշխատանքներ են տարվում Քվեշեթի-Քոբի ավտոմոբիլային ճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա շրջանցել Վրաստանը և Ռուսաստանը կապող ռազմա-վրացական մայրուղու Գուդաուրի-Կոբի` հեղեղների տեսանկյունից վտանգավոր տեղամասը:
Ինչպես հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը, շինարարական աշխատանքներն ընթանում են ակտիվ ռեժիմով:
«Ցկերե-Կոբի տեղամասի վրա իրականացվում է թունելային հորատման աշխատանքներ, Կվեշեթի-Ցկերե հատվածի վրա իրականացվում են թիվ 1 թունելի հյուսիսային պորտալի կառուցման աշխատանքները», – ասվում է հաղորդագրության մեջ:
Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քոբի-Գուդաուրի ամենաբարդ և վտանգավոր հատվածի՝ շրջանցիկ ճանապարհի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, որոնցից մեկը՝ ինը կիլոմետրանոց։ Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Մասնագետների գնահատմամբ՝ նախագիծը թույլ կտա անվտանգ դարձնել տեղաշարժը այդ ճանապարհով՝ հաշվի առնելով այն, որ դեպի Լարս տանող ներկայում գործող միակ ճանապարհը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով: