Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը՝ Վրաստանի հինգ մարզերում:
Համատեղ զորավարժություններին ներկա կլինեն նաև ռազմական ուժեր այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Գերմանիան, Իսպանիան և եվրոպական այլ երկրներ:
Ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այդ երկրի ԶՈՒ հրամանատարների հետ խորհրդակցական հանդիպման ժամանակ հայտարարել էր զինված ուժերի մարտունակությունը, հոգեբանական և տեխնիկական պատրաստվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Հարկ է նշել, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև 44 օր տևած ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, որի մասին համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերին՝ Ռուսաստանի միջնորդությամբ, Բաքուն և Երևանը բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: