Ինչ–որ մեկը գտել էր նրա ելույթի հին ձայնագրությունը, որը շատ արագ տարածվեց ճապոնական մամուլում։
Ու թեև ռեժիսորը ներողություն է խնդրել իր վաղուցվա արարքի համար, ընդգծելով, որ այդ տեսանյութում «բացարձակ անտեղի արտահայտություններ» էին հնչել, այնուամենայնիվ, պաշտոնը նա ստիպված էր լքել։
«Կոմեդիանտի աշխատանքը չպետք է տհաճ հույզեր պատճառի մարդկանց։ Գիտակցում եմ, որ այն ժամանակ արտահայտությունների հիմար ընտրություն էի կատարել,և անկեղծորեն զղջում եմ։ Անկեղծ ներողություն եմ խնդրում», – հայտարարել էր Կենտարո Կոբայաշին։
Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Սեյկո Խասիմոտոն հայտնել է, որ վերանայվում է խաղերի բացման ամբողջ արարողությունը և քննարկվում` ինչ անել։
Մինչ այդ մանկական և պատանեկան տարիքում արած տարբեր արտահայտությունների և անկեղծ խոստովանությունների համար հեռացվել էին Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին, կոմպոզիտոր Կեյգո Օյամադան (նրա երաժշտությունը հանել էին բացման արարողությունից) և կրեատիվ տնօրեն Խիրոսի Սասակին։
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա փակ տրիբունաներով հուլիսի 23-ին։ Մասնակից երկրների դրոշները կտանեն երկուսը` կին և տղամարդ։ Սա խաղերի ամբողջ պատմության ընթացքում առաջին բացման արարողությունը կլինի առանց հանդիաստեսի։ Կլինեն ընդամենը մի քանի հարյուր VIP հյուրեր, այդ թվում` մոտ 15 երկրների քաղաքական առաջնորդներ։