Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել որոնք արվել են Հունաստանում՝ Սանտորինիում։
«Ո՞վ ենք մենք առանց լավին հավատալու։ Հավատ․ ահա առաջ գնալու, ծրագրեր կազմելու, բարձրուքների հասնելու, սեր գտնելու ուժեղագույն մոտիվացիա․ հավատի մեջ է մեր հանգստությունն ու ներդաշանակությունը։ Հավատը լավին, հավատն ինքդ քեզ, հավատն ավելին, քան մեր էությունն է։ Երբեք այն մի կորցրեք, այն կյանքի ամենաուժեղ ուղեցույցներից մեկն է, եւ հենց այն է ընդունակ մեզ դուրս հանել բացասականից եւ դեպրեսիաներից։ Հենց այն է ի վիճակի մեզ հաղթանակների, իսկական սիրո, հաջողության եւ նվաճումների հասցնել»,- մեկնաբանություններում գրել է Իջինը։