Պարզեք՝ ունե՞ք վիտամին D-ի ավելցուկ կամ պակասորդ թե՞ ոչ
Advertisement 1000 x 90

Պարզեք՝ ունե՞ք վիտամին D-ի ավելցուկ կամ պակասորդ թե՞ ոչ

D վիտամինը շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմին, քանի որ այն ազդում է օրգանիզմի մի շարք գործընթացների վրա: Ամենից հաճախ այն խորհուրդ են տալիս խմել երեխաներին, հատկապես՝ ձմռանը, սակայն իրականում այս վիտամինի պակասորդը (դեֆիցիտ) տարածված է նաև մեծահասակների մոտ: Սակայն սա չի նշանակում, թե անհապաղ պետք է սկսել վիտամին D խմել:

Վիտամին D-ի պակասորդը  վատ է անդրադառնում օրգանիզիմի վրա, ախտանշաններից են՝

  • գերհոգնածությունը,
  • ընդհանուր թուլությունը,
  • ոսկրերում ցավը,
  • հաճախակի հիվանդանալը և այլն:

Սակայն իրական պատկերը ցույց է տալիս միայն լաբորատոր քննությունը (հետազոտվող կենսանմուշը՝ երակային արյուն): Վիտամին D-ի ավելցուկը նույնպես հղի է վտանգներով. այն կարող է առաջացնել սուր ինտոքսիկացիա:

Ախտանիշներն են՝

  • ախորժակի անկում,
  • ծարավ,
  • մաշկի չորություն,
  • քնկոտություն,
  • բարձր ճնշում,
  • առիթմիա,
  • հաճախամիզություն,
  • բարձր գրգռվածություն,
  • մկանային ցավ,
  • լյարդի և մարսողական համակարգի հետ խնդիրներ և այլն:

Վիտամին D-ի նորման համարվում է 10000 ՄՄ-ը և նույնիսկ 20000 ՄՄ-ը՝ գերպակասորդի պայմաններում:

Կարևոր է հիշել, որ վիտամին D-ի չափաբաժինը պետք է նշանակվի միայն բժիշկի կողմից՝ համապատասխան քննության արդյունքների հիման վրա:

Ինչպե՞ս հասկանալ՝ ունեք վիտամին D-ի պակասորդ, թե՞ ոչ.

  • 12 նգ/մլ-ից ցածր – արտահայտված պակասորդ,
  • 12-30 նգ/մլ – պակասորդ,
  • 30-50 նգ/մլ – անբավարարություն
  • 50-80 նգ/մլ – օպտիմալ մակարդակ
  • 100 նգ/մլ-ից ավելի՝ տոքսիկ ազդեցություն

Պրոֆիլակտիկ նպատակներով մեծահասակների համար վիտամին D-ի օրական չափաբաժինը կազմում է 5000 МЕ, մինչև 6 ամսական երեխաներինը՝ 800 МЕ-ից ոչ ավել, 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաներինը՝ 800-1000 МЕ, 1-ից 4 տարեկաններինը՝ 2000 МЕ:

Այս չափաբաժինը գերազանցել՝ առանց արյան քննություն հանձնելու և բժիշկի ցուցման, վտանգավոր է, քանի որ կարող է տեղի ունենալ գերդոզավորում, իսկ գերդոզավորումը կարող է հյուսվածքներում կալցիումի ավելցուկի պատճառ դառնալ, ինչն էլ ժամանակի ընթացքում կնպաստի աթերոսկլերոզի, քարերի կուտակման, գլխացավերի առաջացման, տոքսիկ հեպատիտի և այլն:

doctors.am