ԱՄՆ Հավայի նահանգի բնակիչ Էբբի Գրեհեմը գտել է 37 տարի առաջ շշում պահված մի ուղերձ,- հայտնում է UPI գործակալությունը:
Շիշը գտնվել է ծովափում, այն ցեխի մեջ թաղված է եղել: Աղջիկը վստահ էր, որ գանձ է գտել, սակայն ծնողները թերահավատորեն են վերաբերվել շշին: Կարծել են, թե սովորական աղբ է: 2 օր անց բացել են ու պարզել, որ այնտեղ Ճապոնիայից ուղերձ է եղել:
Շիշը ուղերձով հանդերձ ծովն է նետվել 1984 թվականի հուլիսին՝ Թեսի քաղաքում: Հեղինակները եղել են բնական գիտությունների ակումբի անդամներ: Նրանք խնդրել են նրան, ով կգտնի շիշը, տեղյակ պահի իրենց այդ մասին: Գրել են, որ զբաղվում են օվկիանոսի ուսումնասիրությամբ: Էբբին և իր ընտանիքի անդամները առայժմ չեն գտել ուղերձի հեղինակներին, սակայն կարողացել են ուղարկել այն նշված հասցեով:
Ուղերձի հեղինակները հիմա առնվազն 50-55 տարեկան են: