Խարդախության համար ձերբակալվել է «Ինչ, որտեղ, երբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խարդախության համար ձերբակալվել է «Ինչ, որտեղ, երբ»-ի նախկին հովանավոր Աշոտ Խաչիյանը. armeniasputnik.am

Ինտելեկտ-բանկի նախկին ղեկավար, հնավաճառ Աշոտ Խաչիյանը, որը նաեւ հայտնի է որպես Ադամ Յանով, ձերբակալվել է Մոսկվայում։ «ՄԿ Սանկտ Պետերբուրգը» գրում է, որ նրան արդեն տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ։ Նա ներգրավվել է որպես կասկածյալ Ալեքսանդր Բեգրովի «Պետերբուրգի ձմեռային համայնապատկեր» կտավը հափշտակելու գործով։

Մոտ 15 մլն ռուբլի արժողությամբ նկարը գողացել են հնահավաք Գենադի Տյուխմենևից։

Բեգրովի կտավն անհետացել է 2010 թվականին՝ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրովսկի առափնյա շրջանի գրասենյակային շենքից:
Հետաքննության տվյալներով՝ նկարը խարդախությամբ հափշտակել են երկու տղամարդ, որոնցից մեկը Խաչիյանն էր: Տյուխմենևի հաղորդման հիման վրա խարդախության մասին քրեական գործ է հարուցվել։ Խաչիյանը երկար ժամանակ թաքնվել է հետաքննությունից եւ նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։

Ինտելեկտ-բանկը, որի հիմնադիրը Խաչիյանն է, արտոնագրից զրկվել է 2001 թվականին, 2004 թվականին վարկային կազմակերպությունը լուծարվել է դատարանի որոշմամբ:

Նախորդ տարիներին Խաչիյան-Յանովը «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ հեռուստատեսային խաղերի հովանավորն էր։

armeniasputnik.am