Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Ես երկար եմ մտածել, թե ինչից ա, որ հայ ժողովուրդ սենց թքած ունի թուրքի ստրուկ դառնալու հանգամանքի ու ՀՀ տարածքում դրանց առաջխաղացման վրա։ Ինչի են ասում՝ «հա, դե կապրենք էլի իրար հետ»։
Իհարկե, քարոզչության տակ մնացածներն էլ կան, բայց հիմնական պատճառը դա թուրք տեսած չլինելն ա, թուրքի վայրենությունը սեփական մաշկի վրա զգացած չլինելն ա։ Ու դրանից դմբրել են, ու դրանից կորցրել են ինքնապաշտպանական բնազդը։
Ես միշտ ասում եմ՝ Արցախն ա հայկական պետականության, հայ ժողովրդի իրական կերպարի մարմնացումը։ Այնտեղ սիրում են իրենց հողն ու ջուրը, մաքուր են պահում իրենց քաղաքը, իզուր չի, որ հենց Արցախում է «Բաբո-Դեդոյի»՝ սեփական արմատներին կպած լինելու խորհրդանիշ արձանը։ Եվ ամենակարևորը՝ հայ ժողովրդից թերևս մենակ արցախցին գիտի, թե ով ա թուրքը, մենակ արցախցին ա գիտակցում թուրքի հետ «մտերմանալու» վտանգները։ Մենակ արցախցին ա, որ 90-ականներից առ այսօր ծնվում ու ապրում ա թուրքի դեմ հանդիման, թուրքի պատճառով կորցնում որդուն, եղբոր ու հորը։ Արցախցին ա, որ ընտանիքով զինվոր են։
Ու էս ամենը վերլուծելով հասկանում ես, որ թերևս ամենիսկական հայը դա արցախցի հայն է (արայիկատիպ թափթփուկներին չհաշված իհարկե)։
Ու ես սա օդից չեմ ասում, սա բոլորս ամեն օր մեր աչքով ենք տեսնում։ Տեսնում ենք, թե ՀՀ քաղաքացին, գյուղացին ինչքան թքած ունի իր պետության, իր հայրենիքի սահմանների ու դրանց անվտանգության վրա։ Տեսնում ենք, թե ինչ հեշտությամբ են համակերպվում դրա կորստի հետ ու թքած ունեն այդ ամենի վրա, կարևորը վաղը թուրքական ձեթը 300 դրամով կառնեն, կարևորը նիկոլն ասել ա, որ ապագա կա։ Ու տեսնում ենք էս ողջ անարդարությունից գալարվող արցախցիներին, տեսնում ենք հայրենիք ու տուն կորցրած արցախցիներին, ովքեր իրենց օտար են զգում էս ողջ անհայրենիքության մեջ, ովքեր չեն համակերպվել ու չեն համակերպվում էս իրողության հետ։
Երևի հենց դրա համար էլ շատ «հայեր» չեն սիրում արցախցիներին։ Երևի նրանց մեջ իրենց անհայրենիք էության հակապատկերն են տեսնում ու դա նրանց կատաղեցնում ա, ու դա նրանց դրդում ա արժեզրկել Արցախն ու արցախցուն»։