Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 250 նոր դեպք, առողջացել 162 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 250 նոր դեպք, առողջացել 162 մարդ

Հայաստանում հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք, առողջացել է 162 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6527 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 299 599-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան 1115 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958-ն առողջացման, 4584-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: