Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Նախորդ գրառումս որոշ ֆռենդներ մեկնաբանեցին այնպես, ասես ես աստվածացրեցի արցախցիներին և «քցեցի» հայաստանաբնակներին:
Իմ ասածը այլ ա, ձեր մեկնաբանածը՝ լրիվ այլ:
Բայց չեմ զլանա, էս ժամին կմանրամասնեմ: Տեսեք, օրինակը կբերեմ Արցախին կպած Սյունիքի մարզի վրա, որտեղ լիքը բարեկամներ ունեմ: 90-ականներին Արցախի հետ հավասար պատերազմից տուժեց նաև Սյունիքը: Հետո պատերազմն ավարտեց, թուրքերին լարեցին Սյունիքից մինչև իրենց բները: Արցախին կպած Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղը, շնորհիվ նույն Արցախի, ուղիղ գծով թուրքերից հեռու դարձավ 120 կիլոմետրով: Կոռնիձորցին ու սյունեցին հանգիստ շունչ քաշեցի, որովհետև հիմա թուրքի դիմաց ապրում էր արցախցին, ոչ թե ինքը: Այո, սահմանը պահում էր ողջ Հայաստանն ու Արցախը, բայց հողի վրա ապրում էր արցախցին: Իսկ բոլորս գիտենք, որը հողը դրա վրա ապրող մարդկանցով ա հայրենիք դառնում:
Եվ ահա այսօր, երբ ընկավ Արցախը, 120 կիլոմետրի փոխարեն կոռնիձորցին թուրքից հեռու է 120 մետրով, իսկ Սյունիքի մարզկենտրոն Կապանը՝ 1-2 կիլոմետրով: Բայց էս հանգամանքը չխանգարեց սյունեցուն 35.000 կամ 53% ձայն տար նիկոլին: Սա հետևանք ա նրա, որ սյունեցիներից շատերը մոռացել են, թե ինչ ասել է թուրք, սերունդ ա փոխվել, ով թուրքին չի ճանաչում:
Հա, մեծ հավանականությամբ կեղծել են ընտրությունները ու գուցե 35.000 ձայնը կեղծ թիվ ա, բայց 35.000-ն էլ չէին կարող կեղծել: Ես ինքս նիկոլ ընտրող կապանցու գիտեմ, դա էլ հո կեղծ չի՞:
Իմ նախորդ գրառման մեջ ես սա էի ասում. ողջ հայ ազգից թերևս մենակ արցախցին չմոռացավ թուրքի իրական տեսակի մասին, որովհետև ինքն էր ապրում թուրքի դեմ հանդիման ու ապրեցնում այդ հողը: Մեր բոլորիս զգոնությունը բթացել էր: Շատերը՝ թուրքական սերիալների ազդեցության տակ, որոշները, ովքեր կյանքում թուրք չէին տեսել, թուրքի մասին պատկերացում էին կազմում միջազգային կոնֆերանսներում իրենց հանդիպած «խաղաղասեր» թուրքի տեսակն աչքի առաջ ունենալով, այնինչ իրականում թուրքը նույն արյունարբուն էր մնացել ու ոչ մի գրամ չէր փոխվել: Դա ավելի լավ հասկանում էին Արցախում, ավելի քիչ՝ ՀՀ մյուս մարզերում:
Սա իրականությունն ա, որից չես փախչի»: