Կանանց մոտ «լուռ» քաղցկեղի ախտանիշը․ դա պետք է բոլորն իմանան
Advertisement 1000 x 90

Կանանց մոտ «լուռ» քաղցկեղի ախտանիշը․ դա պետք է բոլորն իմանան

Որովայնի շարունակական փքվածությունը կարող է լինել ախտանշան, որը նախազգուշացնում է ձվարանի քաղցկեղի մասին։ Այդ մասին հաղորդում է Daily Express թերթը՝ հղում անելով Moffitt Cancer գիտահետազոտական կենտրոնին։

Մասնագետների տվյալներով՝ փքվածության դեպքում որովայնն ունի կլորավուն տեսք, ինչը կարող է անգամ վտանգավոր լինել։ Հաճախ փքվածությունը կապում են սխալ դիետայի, նյութափոխանակության խնդիրների կամ սթրեսի հետ։ Սակայն երբեմն այն ահազանգում է լուրջ հիվանդության մասին։
Որովայնի փքվածությունը բավականին տարածված խնդիր է, որի հետ վաղ թե ուշ բախվում են բավականին շատ մարդիկ։ Միայն այն դեպքերում, երբ այդ խնդիրն անհանգստացնում է 3 կամ ավելի շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Մասնագետների խոսքով՝ ձվարանի քաղցկեղը հաճախ անվանում են «լուռ հիվանդություն», քանի որ պացիենտները հաճախ չեն կասկածում վտանգի մասին ընդհուպ մինչեւ ուշ շրջանը։ Քաղցկեղի այդ տեսակի մյուս ախտանշաններն են անբացատրելի քաշի կորուստը, ուժգին հոգնածությունն ու միարտադրության խնդիրները։

med.news.am