News.am-ը գրում է․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանի հարսանիքից կադրեր են տարածվել համացանցում:
Օգտատերերը քննադատում են շքեղ տորթը, հարսի կոշիկները եւ մյուս շքեղությունները:
Օգտատերերից մեկը նկատել է, որ հարսի կոշիկները միայն արժեն 775 եվրո:
Հարսանիքը տեղի է ունեցել «Փրայմ Հոլ» ռեստորանի շքեղ դահլիճում, հրավիրյալների թիվը հասել է մոտ 500-ի, նրանց մուտքը եղել է անձնագրերով:
Հայկ Սարգսյանի հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: