«Նենց կուզեի իմանալ, թե այսօրվա հետ կապված ո՞վ է մեյդան քցել «բարոյական հաղթանակ» կոչվող էշությունը, որ հիմա մի ամբողջ ազգ առանց մտածելու կրկնում է։
2 տարի առաջ Նոնի-նոյի մոտ այս թեմայով մեկնաբանություն էի գրել, որը հիմա կկրնկեմ։
Կան մի քանի սկզբունքներ, որով որոշվում է ճակատամարտում հաղթողը: Օրինակ, թե որ բանակն է պահպանում իր մարտական կառուցվածքն ու մարտունակությունը, ում է մնում ճակատամարտի վայրը և այլն: Այդ իմաստով, Ավարայրում մենք միանշանակ պարտվել ենք:
Սակայն ճակատամարտում ոչ միայն պետք է հաշվի առնել չոր հաշիվը, այլև այլ հարցեր ևս: Օրինակ, թե որ բանակը կատարեց իր առջև դրված խնդիրները: Արդյո՞ք հայկական բանակի առջև դրված էր պարսկական բանակը ջախջախելու խնդիր: Դժվար թե: Հայկական բանակի խնդիրը թշնամուն վերջինիս համար անընդունելի կորուստներ պատճառելը և որպես հետևանք պարսիկներին իրենց սկսած գործընթացից հրաժարվել ստիպելն էր: Եվ այդ խնդիրը հայկական բանակը լուծեց:
Եվ ընդհանրապես ճակատամարտն իրենից չի ներկայացնում մի առանձին երևույթ: Այն ըստ էության որոշակի գործընթացների կուլմինացիոն կետն է, բայց միշտ չէ, որ բուն ճակատամարտի արդյունքը և այդ գործընթացների արդյունքը համընկնում են: Այդպես եղավ և 451 թվականին. պարսիկները հաղթեցին վճռական ճակատամարտում, բայց ստիպված եղան հրաժարվել Հայաստանում զրադաշտություն տարածելու գործընթացից: Իր հերթին, մենք պարտվելով ճակատամարտում, կասեցրեցինք այդ գործընթացը:
Այսինքն` հաղթանակը ոչ թե բարոյական էր (ի՞նչ է ընդհանրապես նշանակում բարոյական հաղթանակ), այլ միանգամայն շոշափելի և քաղաքական:
Հ.Գ.
Վասակ Սյունի-մունի թեմա խնդրում եմ չբացել, հավես չունեմ»:
Նյութի աղբյուր՝ http://koreolan.livejournal.com/175099.html