Հայաստանում շրջանառվում է «Դելտա» անունը ստացած կորոնավիրուսի հնդկական մանրէահիմքը։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որն այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնանորոգված ԲԿ։
«Այս պահին «դելտա շտամի» սեկվենավորած նմուշ դեռ չկա, բայց Հայաստանում այն շրջանառվում է։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը»,–ասաց նա։
Նրա խոսքով` աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ։ Ըստ Ավանեսյանի` այս պահին նույնպես կորոնավիրուսի դեպքերի աճ կա, սակայն ոչ կտրուկ։