Նիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներին. irakanum.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներին. irakanum.am

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում նախատեսված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ  Փաշինյանի հանդիպումը ՔՊ ցուցակով խորհրդարան անցած պատգամավորների հետ։ Նիստին հրավիրված են նաև նորեկները։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Փաշինյանի հանդիպումը նախատեսված է ժամը 16։00-ին։

Հանդիպման ընթացքում մեր տեղեկություններով քննարկվելու է 8-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստի մանրամասները, ՔՊ խմբակցության անելիքները։ Հնարավոր է այսօր նաև ԱԺ հանձնաժողովներում այս կամ այն թեկնածուի հարցը քննարկեն։ Առայժմ «Քաղաքացիական պայմանագիրը» միայն խմբակցության ղեկավարի և քարտուղարի պաշտոններն է բաժանել։ ՔՊ խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։

Irakanum.am