ՔՈ անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի լրագրողներ, և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշուման մասին կուսակցությանը տեղյակացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։ Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել, և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար…»։
Հիշեցնենք, որ Միսկարյանին այսօր հարցրինք՝ ճի՞շտ է, որ Սուրեն Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումից հետո Սահակյանի և կուսակցության դիրքորոշումները՝ Փաշինյանի հետ համագործակցության վերաբերյալ, տարբեր են եղել, Միսկարյանը կարճ պատասխանեց.
«Այո, Նիկոլ Փաշինյանի հետ միանալու մասին խոսք չի եղել, համագործակցության մասին է խոսք եղել, կուսակցությունը դեմ է եղել»,- ասաց Միսկարյանը։