«Կխեղդվեմ արցունքների մեջ». Արայ Չոբանյանի կնոջ մոտ հետծննդյան դեպրեսիա է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կխեղդվեմ արցունքների մեջ». Արայ Չոբանյանի կնոջ մոտ հետծննդյան դեպրեսիա է

Հայտնի բլոգերներ Իրինա Պինչուկը եւ Արայ Չոբանյանը մի քանի օր առաջ ծնողներ են դարձել։ Աստղը երկրպագուների հետ կապ է հաստատել հուզված վիճակում եւ խոստովանել, որ իր համար դժվար է խոսել։ Հաջորդ հրապարակման մեջ նա ներկայացրել է իր ապրումները։ «Եթե խոսեմ, կխեղդվեմ արցունքների մեջ»,- նշել է նա։

«Այպիսի զգացում է, որ ես ես չեմ, եւ ինձ այսպես հարմար չէ։ Չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր միեւնույն ժամանակ անսահման երջանիկ լինել եւ օրեր շարունակ արցունքներ թափել։ Եթե ես կարողանայի պարզաբանել վիճակս, մեծ հաճույքով կանեի»,- նշել է Իրինան։

Նա հավելել է, որ նորածին որդու առաջ անհարմար է զգում։ Կարծես թե պետք է ուրախություն զգա եւ ուրախ լինի, սակայն այդ զգացումները չկան։

Իրինայի եւ Արայ Չոբանյանի՝ երկար սպասված հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 3-ին։ Հարսնացուն սպիտակ զգեստ է կրել, որն ընդգծել է նրա կլորացած որովայնը։ Փեսացուն դասական վերնաշապիկ էր նախընտրել ու տաբատ։

«Երեկ լրացավ ուղիղ երկու տարին, ինչ մենք հանդիպել ենք ու այլեւս չենք բաժանվել։ Եվ հենց այդ օրն ենք ցանկացել պաշտոնապես օրինականացնել մեր հարաբերությունները։ Ով կարող էր մտածել, երբ ոչ ոք մեզ չէր հավատում (ինքներս եւս), որ որոշ ժամանակ անց մեր ընտանիքը կստեղծենք, մեր աշխարհը, որում անսահման երջանիկ կլինենք։ Ես այնքան երջանիկ եմ, որ հենց դու ես դարձել իմ ամուսինը եւ շուտով կլինես մեր երեխայի հոր կարգավիճակում»,- գրել էր նա։

news.am