Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կրակի տարերքի ազդեցությանն են ենթարկվում: Նրանք կրքոտ են, իմպուլսիվ: Որպես կանոն՝ Աղեղնավորները չեն սիրում հարաբերություններ կառուցել շատերի հետ. նրանք գերադասում են ամենայն լրջությամբ ու ինքնանվիրմամբ խորասուզվել միակի հետ հարաբերությունների մեջ:
Չեն շեղվում մանրուքների վրա, պատրաստ են շատ բան անել սիրելիին հաճույք պատճառելու համար:
Կարիճ: Կանայք, ովքեր ծնվել են կենդանակերպի այս նշանի ներքո, պատրաստ են փոփոխությունների և էքսպերիմենտների: Կարիճ կանայք ցանկալի են տղամարդկանց համար, նրանց հետ հնարավոր չէ ձանձրանալ: Պատրաստ են զարմանալ ու զարմացնել, հակված են անել այն, ինչ արգելված է, խախտել սահմանները:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների սեքսուալությունը «ծնվում է ուղեղում»: Տղամարդիկ, ովքեր ընտրում են Կույս զուգընկերոջ, գնահատում են մտածված մոտեցումը հարաբերություններին:
Կույսերը պատրաստ են ընդունել ցանկացած մարտահրավեր:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը