- Մերսում:
Համաձայն Վեդաների` կանացի մարմինը պարզապես հպումների կարիք ունի: Մեր մարմինը պետք է շարժել, տրորել, այլապես էներգիան կանգային վիճակ է ապրում, ներսից ճնշում է մարմնին ու վատ ինքնազգացողություն է հարուցում:
- Վարսավիրանոց գնալ:
Գեղեցիկ սանրվածքը ոչ միայն ինքդ քո տրամադրությունը բարձրացնելու եղանակ է: Կնոջ մազերը նրա մտքերի արտացոլանքն են: Այդ պատճառով էլ Հնդկաստանում շատ մեծ նշանակություն են տալիս կանացի վարսերին:
- Մատնահարդարում:
Գեղեցիկ ձեռքերն ուզում ես համբուրել: Այդպես են ասում տղամարդիկ: Կարմիր լաքով մանիկյուրից հետո դուք դեպի ձեզ եք ձգում ծաղկում ու գեղեցկություն:
- Այլ կանանց հետ շփում:
Էներգիայի փոխանակումը շատ է ուժեղացնում կանանց էներգիան: Տղամարդուն ինքն իրեն գիտակցելու համար լռություն է պետք, կինը, սակայն, իր տվայտանքներն ավելի լավ է հասկանում ընկերուհիների հետ շփվելիս:
- Երկարատև խոսակցություններ և զրույցներ՝ անգամ հեռախոսով:
Դա ժամանակի անիմաստ կորուստ չէ: Դա հենց էներգիայի այն պոռթկումն է, որն անհրաժեշտ է կնոջը: Եթե բառերը կուտակվում են կնոջ մեջ, ապա նա հավանաբար դրանք կթափի տղամարդու վրա: Իսկ դա լավագույն եղանակը չէ:
- Զբոսանքներ:
Կնոջ համար պարզապես անհրաժեշտություն է օրական գոնե մեկ անգամ փողոց դուրս գալ: Չնայած որ մենք տան օջախի պահապաններն ենք, բնության հետ կապը շատ կարևոր է:
- Երաժշտություն:
Երաժշտություն լսելն ամենօրյա անհրաժեշտություն է: Մեդիտատիվ, դասական, պարզ երաժշտություն, այն, որը դուր է գալիս: Սովորություն դարձրեք առավոտյան խոտաբույսերով թեյ խմելիս երաժշտություն միացնել:
- Բանակցությունների կամ մտորումների համար բարդ թեմաներից հրաժարվելը:
Կնոջ համար օգտակար է երբեմն անլուրջ լինել ու մտածել դատարկ բաների մասին: Թեթևամիտ աղջնակի դերն անհաղթելի երիտասարդության զգացողություն է տալիս: Այս կետը հատկապես շատ կարևոր է բիզնես-լեդիի համար: Աշխատեք բոլոր գործերը թողնել աշխատավայրում ու դրանք տուն չբերել:
- Վարդի թերթիկներով, եթերայուղերով լոգանք:
Դա անհրաժեշտություն է, այլ ոչ՝ շռայլություն: Ձեր մարմնին այդպիսի փոքր հաճույք նվիրելով` դուք կզարմանաք ձեր փայլից ու գերազանց տրամադրությունից:
- Մեդիտացիա:
Ինչպես և այլ մարմինը թուլացնող պրոցեդուրաներ, սա ևս բարձրացնում է կանացի ուժի մակարդակը: Մեդիտացիայով պետք է զբաղվել օրական գոնե մեկ անգամ քնելուց առաջ: Հատկապես օգտակար է բնության գրկում մեդիտացիան:
- Վոկալի դասեր:
Երգեցողությունը մաքրում է կոկորդային չակրան, և մենք արդեն չենք ուզում կռվել ու տղամարդկանց անիծել: Սպարտայում կանանց համար լավագույն հաճոյախոսություններից է` «նա ասես երգ լինի» արտահայտությունը:
- Խանութներ գնալ:
Շոփինգը միայն նոր բաներ նայելու եղանակ չէ: Սովորեք շրջել խանութներով, անգամ, եթե փող չունեք: Զգեստներ փորձեք: Վայելեք ձեր գեղեցկությունը: Եվ հիշեք, կանացի էներգիան այնքան ուժեղ է, որ երբեմն բավական է տեսնել, շոշափել իրերը, որպեսզի շուտով այն հայտնվի ձեր զգեստապահարանում:
- Հոգեբանին այցելելը:
Բայց պարտադիր կին հոգեբանի: Իմաստուն, փորձառու կինը կարող է ձեզ օգնել իրավիճակին այլ կերպ նայել ու հասկանալ այն: Իմաստնությունը տարիքով ավագ կանանցից է փոխանցվում: Հենց այդ պատճառով էլ օգտակար է շփվել տատիկների հետ:
- Պարեր:
Ցանացած պար գերազանց միջոց է կանացի ուժն ու սեքսուալությունը մեծացնելու համար:
- Յոգա:
Յոգան հանգստացնում է միտքն ու ուժ տալիս: Ցանկալի է յոգայով զբաղվել կնոջ ղեկավարությամբ ու այն էլ` ամուսնացած: Տղամարդ մարզիչը չի կարող կիսվել էներգիայով:
- Ընկերուհիներ հետ կանոնավոր կերպով ժամանակ անցկացնելը:
Ինչ-որ տեղ միասին գնալով` դուք ստեղծում եք կնոջ ուժի ամուր ֆոն, ինչպես նաև տեղի է ունենում չբավականացնող որակների փոխանակություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը