
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 180–ով և դարձել 229 090: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 մարդ (+60), կատարվել է 1 315 245 թեստավորում (+ 4889), առողջացել են վարակվածներից 4597–ը (+112): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 7 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4597 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 1116։