«Ամաչեք». Մարգարիտա Սիմոնյանն աջակցել է Ալյոնա Խմելնիցկայային
Advertisement 1000 x 90

«Ամաչեք». Մարգարիտա Սիմոնյանն աջակցել է Ալյոնա Խմելնիցկայային

Ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը, ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։ Ռուսական կինոյի աստղն առաջխաղացնում է հիմնադրամը, որի նպատակն է օգնել երեխաներին, որոնք տառախում են սպինալ մկանային ատրոֆիայով։ Նրա ջանքերի շնորհիվ շատ փոքրիկների պրոֆեսիոնալ օգնություն է ցուցաբերվել։

Վերջերս Քեոսայանի ներկայիս կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, կարողացել է պետական պաշտոնյաներից 25 միլիոն ռուբլի արժողությամբ դեղամիջոց ստանալ հիվանդ մի աղջկա համար։ Օգտատերերը գովել են Սիմոնյանին, սակայն քննադատել են Խմելնիցկայային։ Հետեւորդներից մեկը դերասանուհուն «սկանդալային տիկին» է անվանել ու հայտարարել, որ նա ամեն ինչում գովազդվելու հնարավորություն է որոնում։

Նրանց պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանը, որը սոցիալական ցանցի իր հաշիվների միջոցով օգնում է դերասանուհուն։

«Ալյոնա Խմելնիցկայան բարու հրեշտակ է։ Նա իր ամբողջ ժամանակը, որը զբաղված չէ աշխատանքով ու դստերով՝ Քսյուշայով, ծախսում է ուրիշների երեխաներին փրկելու համար։ Անշահախնդիր։ Ամաչեք նման բան գրելիս»,- լրագրողի խոսքեչրը մեջբերել է StarHit-ը։

news.am