«Հրապարակ» թերթը նոր մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքից։
«Հրապարակի» տեղեկություններով` հարսանեկան արարողությանը մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչև քաղաքական։
«Ներկա են եղել նորատուսցի հայտնի հեղինակությունները` Չաղ Ռուստամը, ուրիշներ, ինչպես նաև քաղաքական դեմքեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով։ Հենց այդ արարողությունից էր Աննա Հակոբյանը նկարներ հրապարակել և գրել, որ երկարատև ընդմիջումից հետո ուրախալի առիթի են մասնակցում»,–գրում է թերթը։
Նշվում է, որ պսակադրության արարողությունը կատարվել է Սաղմոսավանքում, եկեղեցու բակում էլ գրանցել են ամուսնությունը։
«Հարսանիքի ժամանակ երգել են «ռաբիսի արքա» Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Իվետա Մուկուչյանը և այլք»,– գրում է թերթը։