Հայաստանում հեպատիտ B-ով եւ C-ով հիվանդացությունը նվազել է 6 եւ 9 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի վարիչ Ռոմելլա Աբովյանը:
Մասնագետի խոսքով՝ վիրուսային հեպատիտների հետ կապված իրավիճակն այսօր բավական լուրջ է, քանի որ հիվանդությունն ընթանում է գրեթե առանց ախտանիշների, եւ մարդը չի դիմում բժշկի:
Հիվանդությունը հաճախ հայտնաբերվել է վարակումից 15-20 տարի անց, երբ արդեն շատ բարդացումներ կան, այդ թվում՝ լյարդի ցիռոզ կամ արդեն քաղցկեղ:
Մասնագետը նաեւ նշեց, որ մինչեւ 14 տարեկանների շրջանում արդեն չի գրանցվել հեպատիտ B-ի դեպքեր՝ շնորհիվ այդ վիրուսի դեմ պատվաստման ծրագրի, որը ներդրվել է 1999 թվականից: Սակայն հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռ գոյություն չունի:
Իր հերթին, Նարինա Սարգսյանցը նշեց, որ 2018-ին մասնագետների տվյալներով՝ Հայաստանումը պետք է լիներ մոտ 68 000 պացիենտ՝ վարակված հեպատիտ С-ով: