
Բանակում հակաօդային պաշտպանության վարժանքներ են անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 26-27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների հավաք-պարապմունքներ։ Նպատակը սպաների մասնագիտական գիտելիքները ստուգելն է։
«Զինծառայողներին ուսուցանվել են ժամանակակից պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանության միջոցների գործողությունները»,- նշված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Թե որքան լավ են յուրացրել գործը, մասնակիցները ցույց են տվել ստուգարքի ժամանակ։ Նրանք ստուգարքներ են հանձնել մասնագիտական առարկաներից։