Սրտի «կարգավիճակը», ընտանիքի անդամները, վախերը. 20 փաստ Լիլիթ Բադանյանի մասին. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սրտի «կարգավիճակը», ընտանիքի անդամները, վախերը. 20 փաստ Լիլիթ Բադանյանի մասին. news.am

Դերասանուհի Լիլիթ Բադանյանին հեռուստադիտողների լայն զանգված բացահայտեց «Սարի աղջիկ» հեռուստասերիալից: Չնայած հեռուստանախագիծն արդեն մի քանի ամիս է՝ ավարտվել է, դերասանական կազմը շարունակում է մնալ երկրպագուների ուշադրության կենտրոնում, որոնք համառորեն փորձում են պարզել, թե ինչպիսին են իրենց սիրելի կերպարները էկրանից այն կողմ:

– Լիլիթ, ո՞ր թվականին ես ծնվել ու որտե՞ղ:

– Ծնվել եմ 1994 թ-ի հուլիսի 19-ին` Երեւանում:

– Ինչպե՞ս ու ե՞րբ է սկսվել քո ուղին դեպի երգ ու կինո:

– Ավարտել եմ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտը, այնուհետեւ՝ ընդունվել Գոյ թատրոն: Երգը շատ եմ սիրում ու կարծում եմ՝ յուրաքանչյուր դերասան պետք է կարողանա նաեւ շատ լավ երգել: Ըստ իս՝ ինձ մոտ դա ինչ-որ չափով ստացվում է:

– Երաժշտությո՞ւն, թե՞ կինո. ո՞րն է ավելի հոգեհարազատ:

– Երգն ինձ համար, պարզապես, հոբբի է, ես մասնագիտությամբ դերասանուհի եմ: Ընդհանրապես այս հարցին կպատասխանեի՝ թատրոնը, բայց քանի որ երկուսի մեջ պետք է ընտրեմ, կնշեմ՝ կինոն, որովհետեւ ինչպես նշեցի՝ դա իմ սիրելի մասնագիտությունն է:

– Ովքե՞ր են քո ընտանիքի անդամները. ի՞նչ են մասնագիտությամբ:

– Ընտանիքիս անդամներներն են՝ հայրս, մայրս, քույրս ու եղբայրս: Հայրս մասնագիտությամբ ճարտարապետ է, մայրս՝ հաշվապահ: Ավագ քույրս աշխատում է IT ոլորտում՝ ծրագրավորող է, եղբայրս վերջերս ավարտեց բուհը, մասնագիտությամբ եւս ճարտարապետ է:

– Քո ամենասիրելի գիրքը:

– Սիրում եմ ընթերցել Նարեկացի:

– Սիրելի ֆիլմը:

– Շատ են, չեմ կարող մեկն առանձնացնել:

– Առավոտը սկսելու իդեալական տարբերակը:

– Արթնանալուն պես խմել երկու բաժակ ջուր:

– Ամենամտերիմ մարդը` քո կյանքում:

– Ամենամտերիմ մարդն իմ կյանքում մայրս է:

– «Սարի աղջիկ» սերիալից ո՞ւմ հետ ես ամենից շատ մտերմացել:

– Սերիալի նկարահանումների ընթացքում մտերմացել եմ ոչ թե մեկի, այլ՝ մի քանիսի հետ, ու չեմ կարող առանձնացնել, որովհետեւ մոտ 5-6 հոգով հավասարապես մտերիմ ենք: Սերիալի ավարտից հետո էլ շարունակում ենք շփվել:

– Քո բնավորության ամենաբարդ ու ամենահեշտ գծերն` ըստ քեզ:

– Բնավորությանս ամենաբարդ գիծը, որը շատ խանգարում է, կարծում եմ՝ այն է, որ ես շատ պերֆեկցիոնիստ եմ՝ ամեն հարցում ձգտում եմ իդեալականի, ու դա իրոք բարդ է:

Իսկ հեշտ է այն առումով, որ պարզ եմ մարդկանց հետ շփման մեջ:

– Որո՞նք ես համարում քո թերությունները:

– Թերություն եմ համարում շատ շուտ ու արագ մարդկանց վստահելը:

– Բարդույթներ ունե՞ս:

– Վերջին շրջանիս բարդույթներից մեկն այն է, որ ինչ-որ անհարմար վայրում մարդիկ սկսում են ճանաչել ու մոտենալ, եւ միշտ չէ, որ հարմար է լինում շփվելը: Դրանից սկսում եմ բարդութավորվել:

– Չհաղթահարված  ֆոբիաներդ:

– Ֆոբիա ունեմ կատուներից, մկներից, նաեւ՝ բոլոր տեսակի սողուններից, եւ դա, կարծում եմ, երբեք չեմ կարողանա հաղթահարել:

– Իրականացված երազանքդ:

– Իրականացաված երազանքս դեռեւս մասնագիտությունս ձեռք բերելն է:

– Այժմ ինչի՞ մասին ես երազում:

– Երազում եմ երկրիս, մտքիս ու հոգուս խաղաղության մասին:

Սիրտդ ազա՞տ է, թե՞ գտել է իր «կեսին»:

– Սիրտս ազատ է..

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր