Չինուհին ազգային ռեկորդ է սահմանել՝ առողջ երեխա ծնելով 64 տարեկանում
Advertisement 1000 x 90

Չինուհին ազգային ռեկորդ է սահմանել՝ առողջ երեխա ծնելով 64 տարեկանում

Չինաստանի Ցզիլինի նահանգի բնակչուհին որդի է ծնել 64 տարեկանում՝ դառնալով երկրի՝ առողջ երեխա ծնած ամենատարեց կինը, տեղեկացնում է Sina պորտալը: Ծննդաբերությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին Չանչուն քաղաքի հիվանդանոցներից մեկում:

Նշվում է, որ կնոջը հաջողվել է հղիանալ էքստրակորպորալ բեղմնավորման ընթացակարգի շնորհիվ:

Ինչպես պատմում են կնոջ ծանոթները, նաև իր ամուսինը որոշել են երեխա ունենալ այն բանից հետո, երբ վերջերս մահացավ նրանց միակ զավակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր