Տոկիոյում, որտեղ անցկացվում են ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը կորոնավիրուսով վարակման 2 848 դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Ճապոնիայի մայրաքաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել էր հունվարի 7-ին և կազմում էր 2 520 դեպք: Մինչդեռ, մեկ շաբաթ առաջ մայրաքաղաքում նոր դեպքերի թիվը ընդամենը 1 387 էր:
Տոկիոյում հուլիսի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ մայրաքաղաքի պրեֆեկտուրայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Այդ պատճառով Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը տեղի են ունենում առանց հանդիսականների: