
Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Երրորդ շրջանում հայ թենիսիստը 3 սեթում առավելության հասավ արգենտինացի Դիեգո Շվարցմանի նկատմամբ՝ 6:1, 2:6, 6:1: Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե:
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ուգո Ումբեր (Ֆրանսիա) – Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն Անդրեյ Ռուբլյովի հետ մասնակցել էր նաև Տոկիո-2020-ի զուգախաղի մրցմանը, որտեղ Ռուսաստանի զույգն առաջին շրջանում պարտվել էր ամերիկացիներ Ռաջիվ Ռամին և Ֆրենսիս Տիաֆոյին: