«Վարդգե՛ս ջան, բա ես չգնամ, ո՞վ գնա…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վարդգե՛ս ջան, բա ես չգնամ, ո՞վ գնա…»

Դավիթն է Չինչինից. այդ համայնքից միակ մասնակիցն է Տավուշի Գանձերում ու իր համայնքի՝ այս տարվա միակ շրջանավարտը, ում մասին շնորհավորանքները ողողեցին ամբողջ համացանցը։

Հուլիսի 23-ին Դավիթը կհամալրի հայոց բանակի շարքերը…

Ասում է՝

֊Վարդգե՛ս ջան, բա ես չգնամ, ո՞վ գնա…

Զգում եմ, թե ինչքան է կապված գյուղին։Այս քանի օրը գեղեցիկ նկարներ է ուղարկում…

Ասում է՝

֊Քանի գյուղում եմ՝ նկարեմ ուղարկեմ, հաճախ կավելացնես ու գյուղիս մասին լավը կգրես, թող բոլորը տեսնեն…

Այո՛, հենց այսպիսին են մեր տավուշցիները. ԶԻՆՎՈՐ են ծնվում։ Այ էսպե՜ս խիզախ են մեր երիտասարդները, անպարտելի են իմ տավուշցիները։

Դավի՛թ ջան,մեր լա՛վ ընկեր, քեզ բարի, անփորձանք ծառայություն, բարով գնաս, պատվով հետ գաս։Հիշիր՝ մի մեծ Տավուշ, մի մեծ գանձերի թիմ քեզ է սպասում, լա՛վ կծառայես, տավուշեցու անունը բարձր կպահես։ Խոսեքերը գրում եմ նույնիսկ առանց մի գրամ կասկած ունենալու, որ հենց այդպես էլ լինելու է։

Բարի ծառայություն քա՛ջ եղբայր։

Մենք միշտ սպասում ենք քեզ…

Давид Кочарян

#ՏավուշիԳանձերը

Վարդգես Մելքումյանի էջից