Փերիս Հիլթոնն արձագանքել է իր հղիության մասին լուրերին
Advertisement 1000 x 90

Փերիս Հիլթոնն արձագանքել է իր հղիության մասին լուրերին

Փերիս Հիլթոնն արձագանքել է իր հղիության վերաբերյալ մամուլի հրապարակումներին։ Նորությունն այն մասին, որ ինքը շուտով մայր է դառնալու, Փերիսը մեկնաբանել է իր «This is Paris» փոդքասթի ընթացքում։

«Ես արթնացել եմ մոտ երեք հազար հաղորդագրությունից։ Իմ հեռախոսները պայթում են, բոլոր հինգը։ Բոլորը շնորհավորում են ինձ եւ այնքան ուրախ են ինձ համար։ Ես շնորհավորանքներ եմ լսել նույնիսկ մարդկանցից, որոնցից երկար տարիներ լուր չեմ ունեցել: Այնպես որ, շնորհակալ եմ ուղերձների համար։ Այսօր հագեցած օր է, եւ ես դեռ չեմ հասցրել բոլորին պատասխանել, բայց, այո, ես հղի եմ եռյակով։ Շնորյակալ եմ շնորհավորանքների համար, ես դա շատ են գնահատում եմ եւ շատ ուրախ եմ մայրության համար։ Բայց ես կատակում եմ։ Ես հղի չեմ․ առայժմ հղի չեմ։ Սպասում եմ հարսանիքին»,- ասել է Փերիսը։

Նա նաեւ հայտնել է, որ իր համար արդեն հարսանեկան զգեստ են կարում։

Նախօրեին լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, որ Հիլթոնը երեխայի է սպասում փեսացուից՝ Քարթեր Ռեումից։ Նրանց սիրավեպի մասին լուրերը տարածվել են 2020թ․-ի հունվարին։ 2021թ․-ի փետրվարին հայտնի է դարձել նրանց նշանադրության մասին։

news.am