Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի վերամիավորումը բավական արագ է զարգանում։ Սիրահարները հանրության առաջ չեն թաքցնում իրենց զգացմունքները եւ ամբողջ ազատ ժամանակը միասին են անցկացնում: Ջեյ Լոն ապացուցել է, որ Բենի նկատմամբ զգացմունքներ ունի։ Մոնակոյում գնումների ընթացքում երգչուհին պապարացիների ուշադրությունը գրավել է կերպարի մի դետալով՝ վզնոց, որի կախազարդի վրա «BEN» անունն է։
Հազիվ թե 52-ամյա Լոպեսը որոշեր ցուցադրել այդ վզնոցը, եթե իսկապես սիրահարված չլիներ։
Մնում է միայն ուրախանալ զույգի համար, որը տարիներ անց կրկին սիրում է այնպես, ինչպես շատերը սիրել են դպրոցական տարիքում։
Մի քանի օր առաջ երգչուհին որոշել է նվեր մատուցել երկրպագուներին եւ Ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որը պաշտոնապես հաստատել է նախկին սիրելիի՝ 48-ամյա Բեն Աֆլեքի հետ վերամիավորման մասին լուրը։ ՍԻրահարները լուսանկարում համբուրվում են։