Ռեփեր Քանյե Ուեսթը կանգ է առել Ատլանտայի մարզադաշտում այնտեղ իր 42 հազար երկրպագուների համար սկավառակի շնորհանդեսն անցկացնելուց հետո, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Շնորհանդեսից հետո Քանյեի ներկայացուցիչները հայտարարել են, որ ալբոմի թողարկումը հետաձգվում է մինչեւ օգոստոսի 6-ը, իսկ ռեփերը մնացել է ապրելու այնտեղ։
Պարբերականը նշում է, որ Քանյեն ստուդիա է կառուցել եւ իրեն անհրաժեշտ բնակատեղի եւ նույնիսկ աշխատանքի հրավիրել անձնական խոհարարի։
Հուլիսի 24-ին Ուեսթին նկատել են «Ատլանդա Յունայթեդ»-«Կոլամբուս Քրյու» ֆուտբոլային հանդիպմանը։ Նա տրիբունա է դուրս եկել երկրպագուների մոտ եւ իր էջում տեսանյութ հրապարակել նրանց հետ։