Կատակերգու Եվգենի Պետրոսյանը, պատասխանելով COVID-19-ի դեմ պաստվաստման վերաբերյալ Ինստագրամյան էջի հետեւորդների հարցերին, հայտարարել է, որ հիվանդության հետեւանքները «շատ ավելի սարսափելի» են։ Արտիստը նշել է, որ պետք է վախենալ ոչ թե պատվաստումից, այլ հենց հիվանդությունից։ Նա նաեւ նշել է, որ գիտի՝ ինչ է ասում, քանի որ անձամբ է բախվել հիվանդությանը։
«COVID-ից հետո հետեւանքները շատ ավելի վախեցնող են։ Հավատացեք ինձ՝ ապաքինվածիս»,- նկատել է արտիստը։
Եղել են նաեւ երկրպագուներ, որոնք աջակցել են Եվգենի Պետրոսյանին եւ Տատյանա Բրուխոնովային։ Նրանք աստղային զույգին առողջություն են մաղթել եւ առաջարկել չլսել մարդկանց, որոնք փորձում են պարտադրել իրենց բացասական կարծիքը։